Վարդանանց ՆԲԿ

58 Էջի դիտումներ 0 Հետևորդ 1 ակտիվ աշխատատեղ 1 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Առողջապահություն/Դեղագո... Հիմնադրման տարեթիվ: 2005 Գործընկեր: 2024
Գտնվելու վայրը: Վարդանանց 18/1

Մեթոդաբան

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 47 Վերջնաժամկետ: 05 հոկտեմբերի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

«Վարդանանց» ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Մեթոդաբանի, ով պատասխանատու կլինի կենտրոնում գործող գործելակարգերի և ընթացակարգերի մշտադիտարկման, թարմացման և նորերի մշակման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը առողջապահական ոլորտի ազգային և միջազգային ստանդարտներին։

Աշխատանքային պարտականություններ
  • Վերլուծել և պարբերաբար թարմացնել գործող գործելակարգերն ու ընթացակարգերը,

  • Մշակել և ներդնել նոր գործելակարգեր՝ ըստ կազմակերպության կարիքների,

  • Համագործակցել մասնագիտական բաժինների հետ մեթոդական նյութերի մշակման և ներդրման հարցում,

  • Կազմակերպել աշխատակիցների իրազեկում և ուսուցում նոր կամ փոփոխված ընթացակարգերի վերաբերյալ,

  • Հետևել ոլորտային կարգավորումներին և լավագույն փորձին՝ ապահովելով դրանց կիրարկումը,

  • Կառավարել փաստաթղթաշրջանառությունը և վարել մեթոդաբանական բազան,

  • Աջակցել որակի կառավարման գործընթացներին։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (առողջապահության կազմակերպում, հանրային առողջապահություն, իրավագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտներ),

  • Առնվազն 1 տարվա փորձ մեթոդաբանության, գործընթացների վերլուծության կամ որակի կառավարման ոլորտում,

  • Գերազանց հաղորդակցական և վերլուծական հմտություններ,

  • Մանրուքների հանդեպ ուշադրություն, կազմակերպվածություն և նախաձեռնողականություն,

  • MS Office և Google Workspace ծրագրերի լավ իմացություն,

  • Հայերենի գերազանց և ռուսերենի/անգլերենի իմացություն

  • Գործընթացների վիզուալիզացման գործիքների (Visio, Lucidchart, Miro) իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

Մենք առաջարկում ենք

  • Առողջության ապահովագրության փաթեթ,

  • Անվճար լանչ,

  • Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություններ,

  • Ընկերային և թիմային միջավայր։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել [...][...]vardanants[...] էլ. հասցեին՝ վերնագրում նշելով «Մեթոդաբան»։