Описание работы
«Վարդանանց» ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Մեթոդաբանի, ով պատասխանատու կլինի կենտրոնում գործող գործելակարգերի և ընթացակարգերի մշտադիտարկման, թարմացման և նորերի մշակման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը առողջապահական ոլորտի ազգային և միջազգային ստանդարտներին։
Обязанности
-
Վերլուծել և պարբերաբար թարմացնել գործող գործելակարգերն ու ընթացակարգերը,
-
Մշակել և ներդնել նոր գործելակարգեր՝ ըստ կազմակերպության կարիքների,
-
Համագործակցել մասնագիտական բաժինների հետ մեթոդական նյութերի մշակման և ներդրման հարցում,
-
Կազմակերպել աշխատակիցների իրազեկում և ուսուցում նոր կամ փոփոխված ընթացակարգերի վերաբերյալ,
-
Հետևել ոլորտային կարգավորումներին և լավագույն փորձին՝ ապահովելով դրանց կիրարկումը,
-
Կառավարել փաստաթղթաշրջանառությունը և վարել մեթոդաբանական բազան,
-
Աջակցել որակի կառավարման գործընթացներին։
Требования
-
Բարձրագույն կրթություն (առողջապահության կազմակերպում, հանրային առողջապահություն, իրավագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտներ),
-
Առնվազն 1 տարվա փորձ մեթոդաբանության, գործընթացների վերլուծության կամ որակի կառավարման ոլորտում,
-
Գերազանց հաղորդակցական և վերլուծական հմտություններ,
-
Մանրուքների հանդեպ ուշադրություն, կազմակերպվածություն և նախաձեռնողականություն,
-
MS Office և Google Workspace ծրագրերի լավ իմացություն,
-
Հայերենի գերազանց և ռուսերենի/անգլերենի իմացություն
-
Գործընթացների վիզուալիզացման գործիքների (Visio, Lucidchart, Miro) իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Требуемый уровень кандидата: Средний уровень
Дополнительная информация
Մենք առաջարկում ենք
-
Առողջության ապահովագրության փաթեթ,
-
Անվճար լանչ,
-
Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություններ,
-
Ընկերային և թիմային միջավայր։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել [...][...]vardanants[...] էլ. հասցեին՝ վերնագրում նշելով «Մեթոդաբան»։