Աշխատանքի նկարագրություն
«Նատալի Ֆարմ Դեղատուն ՍՊԸ»-ն աշխատանքի է հրավիրում դեղագործների Երևան քաղաքի տարբեր մասնաճյուղերում ցերեկային և գիշերային հերթափոխերում աշխատելու համար։ Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։ Աշխատավարձը սկսած 120.000-200.000 դրամ ՝ կախված հարցազրույցից և աշխատանքային փորձից։Գործում է ճկուն բոնուսային համակարգ և անվճար վերապատրաստման դասընթաց մասնագետի կողմից։Աշխատանքային ժամերը 09.00-15.30, 15.30-22.00: Ռեզյումեները ուղարկել natali-pharmdexatun[...][...]:
Աշխատանքային պարտականություններ
1. Տիրապետել դեղաբանական խմբերին և ազդող նյութերին
2. Ներկայացնել դեղորայքների հատկանիշները և օգտագործման եղանակները
3. Սպասարկել հաճախորդներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն
4. Հետևել ապրանքների համալրմանը և դեղերի ճիշտ դասավորվածությանը:
Անհրաժեշտ հմտություններ
1. Բարձրագույն կամ միջին մասնագիտական /դեղագիտական, դեղագործական/ կրթություն
2. Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն
3. Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ: