Բիլդինգ Կապիտալ ՍՊԸ

60 Էջի դիտումներ 0 Հետևորդ 3 ակտիվ աշխատատեղեր 1 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Դիզայն/Ճարտարապետությու... Գործընկեր: 2025

Ավելի շատ աշխատատեղեր Բիլդինգ Կապիտալ ՍՊԸ-ից

Բիլդինգ Կապիտալ ՍՊԸ

հաշվապահ

25.09.25

Երևան

Նմանատիպ աշխատանքներ

տնօրենի օգնական

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 178 Վերջնաժամկետ: 25 սեպտեմբերի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պարտաճանաչ և պատասխանատու, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ, առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող գլխավոր տնօրենի օգնականի

Աշխատանքային պարտականություններ
  • Ժամանակին և պատշաճ կերպով կատարել գլխավոր տնօրենի հանձնարարությունները

  • Կազմակերպել տնօրենի օրակարգը և աշխատանքային հանդիպումները

  • Իրականացնել ընկերության գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները

  • Կատարել նամակագրություն և թարգմանություններ (հայերենից անգլերեն և ռուսերեն, և հակառակը)

  • Մասնակցել հանդիպումներին և պատրաստել արձանագրություններ ու հաշվետվություններ

  • Տրամադրել կազմակերպչական և վարչական աջակցություն

  • Կապ հաստատել գործընկերների հետ՝ տեղական և միջազգային մակարդակով

  • Աջակցել տնօրենի գործուղումներին (հնարավոր են գործուղումներ Հայաստանի ներսում և արտերկրում)

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում)

  • Առնվազն 2 տարվա փորձ տնօրենի օգնականի հաստիքում (ցանկալի է ներդրումային/շինարարական ոլորտում)

  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • Համակարգչային գրագիտություն, MS Office փաթեթի իմացություն

  • Ինքնուրույն և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

  • Կազմակերպվածություն, նախաձեռնողականություն և հստակ հաղորդակցման հմտություններ

  • Պատրաստակամություն գործուղումների մասնակցելու

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ — երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-15:00