Աշխատանքի նկարագրություն
«ԴԵՐԺԱՎԱ-Ս» Ընկերությանը շատ շտապ անհրաժեշտ է բարձր պատասխանատվությամբ վարորդ-առաքիչ։
Աշխատանքային պարտականություններ
- Առաքման մեքենայի բարեխիղճ վարում,
- Նշված ժամանակին ապրանքի բարձում և բեռնաթափում,
- Մեքենայում գտնվող և առաքվող ապրանքատեսականու որակի և քանակի պահպանում,
- Մեքենայում գտնվող ապրանքատեսականու ամենօրյա ապրանքագրերի ստացում,
- Նշանակված երթուղու լրիվ իրականացում,
- Վաճառակետերին ապրանքների լրիվ և անվնաս տրամադրում,
- Օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ապահովում։
Անհրաժեշտ հմտություններ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Բեռնատար մեքենա վարելու փորձ՝ պարտադիր BC կարգի վարորդական իրավունքի առկայությամբ,
- Աշխատասիրություն, վստահելիություն, ազնվություն և վաճառքի ոլորտում հետաքրքրվածություն։