«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ Verified

1.59K Page views 1 Follower 6 active jobs 18 job history
save
Follow
industry: Mining/Manufacturing/Pr... Date of Foundation: 1995 Partner: 2025
location: Արզնի

առաքիչ(Արտաշատ)

employment term: Permanent job type: Full time viewed: 103 Deadline: 11 July 2025 location: Artashat
Job description

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Առաքիչների՝ ընկերության ապրանքատեսականին հաճախորդներին հասցնելու համար:

Job responsibilities

Ապահովել ընկերության պատրաստի արտադրանքի վաճառքի շղթայական, անխափան իրականացումը՝

  • Կազմակերպել պատրաստի արտադրանքի առաքման գործընթացը,
  • Ամրապնդել ներ/միջթիմային համագործակցությունը:

Կատարողականի առաջին նպատակն է կազմակերպել պատրաստի արտադրանքի առաքման գործընթացը։

Հիմնական գործառույթներն են՝

  • Պահեստներից ընդունել Շուկայի զարգացման պատասխանատուի (ՇԶՊ) կողմից կազմված պատվերը և անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը,
  • Ստուգել ապրանքների փաթեթավորման ամբողջականությունը, կատարել և հետևել բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքներին, ապրանքատեսակների տեղակայվածությանն ու դասավորվածությանը արկղերում և բեռնախցիկում,
  • Պահպանել արտադրանքի անվտանգության և պահպանման կանոնները՝ վերջինիս տեղափոխման ժամանակ,
  • Կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրինության այլ ցուցումներն ու հանձնարարությունները,
  • Իրականացնել գումարի հետգանձման գործընթացն՝ ըստ կարգի,
  • Կազմակերպել հետ վերադարձի գործընթացը համապատասխան պահեստում,
  • Բեռնախցիկի պարունակությունը ներկայացնել գույքագրման,
  • Հաշվապահության հետ համապատասխանեցնել և հաստատել օրական հաշվարկները
  • Հաշվարկի արդյունքի հետ անհամաձայնության դեպքում անմիջական ղեկավարի հետ միասին վերլուծել անհամաձայնության հիմքերը և վերացնել դրանք:

Կատարողականի երկրորդ նպատակն է ամրապնդել միջթիմային համագործակցությունը՝

Հիմնական գործառույթներն են՝

  • Ակտիվորեն համագործակցել ՇԶՊ-ի, վաճառքի թիմի ղեկավարի և մնացած անդամների հետ,
  • Պահպանել հետադարձ կապը պատրաստի արտադրանքի պահեստի հետ,
  • Ակտիվ մասնակցություն ունենալ թիմի կողմից մշակվող վաճառքի խթանման միջոցառումներին
  • Իրականացնել ռազմավարական քայլեր՝ միտված վաճառքի ծավալների աճին:
required qualifications
  • Բարձրագույն կրթություն,
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
  • ՀՀ աշխարհագրական կառուցվածքի մասին տարրական գիտելիքների առկայություն. Քանի որ վաճառքի թիմի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ աշխատակիցները շրջում են Հայաստանի տարբեր մարզերում, ուստի, աշխարհագրական կառուցվածքի մասին նվազագույն գիտելիքները կօգնեն աշխատանքի արագ և օպտիմալ կազմակերպմանը,
  • Վաճառքի և ապրանքների ճիշտ ներկայացման հմտություններ. Բացի ապրանքները առաքելուց շատ կարևոր է, որ առաքիչը կարողանա նաև տեսականին պատշաճ ներկայացնել վաճառակետերում,
  • Հաղորդակցման հմտություններ. Վաճառքի ոլորտում հաճախորդների ճիշտ հաղորդակցումը արդյունք ստանալու համար շատ կարևոր դեր է խաղում։
Required candidate level: Junior
Additional information

Ընկերության մասին

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Հասցե` Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9

Կայք` http://bacon[...]/

Հեռ.` +374 99 857657

Apply on Company Website