Ալֆա-Ֆարմ ՓԲԸ Verified

230 Page views 0 Followers 5 active jobs 10 job history
save
Follow
industry: Medical/Pharmaceutical Date of Foundation: 1996 Website: alfapharm.am Partner: 2025
location: Շիրակի 1/68

Արտաքին կապերի գործավար

employment term: Permanent job type: Full time viewed: 78 Deadline: 29 June 2025 location: Yerevan
Job description

Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցման և վերլուծական հմտություններով և օտար լեզուների իմացությամբ մասնագետի, ով զբաղեցնելու է արտաքին կապերի գործավարի հաստիքը:

Job responsibilities
  • Ուսումնասիրում է ապրանքների ձեռքբերման պայմանագրերի կոմերցիոն պայմանները, հետևում կատարման ընթացքին,
  • Վերահսկում է պայմանագրերի գործունեության ժամկետները ու տեղեկատվություն տրամադրում գնումների մասնագետներին,
  • Պատրաստում է մատակարարների ներկայացուցիչների հետ ներդիրների փոփոխության պայմանագրերը և դրանց հիման վրա վերահսկում է կատարվող վճարումները,
  • Հաշվառում է մատակարարների հայտարարած ակցիաները, ավարտից հետո պատրաստում ու տրամադրում հաշվետվություններ,
  • Ապահովում է փորձագիտական կենտրոնի ներկայացրած եզրակացության համապատասխան ներդիրների ժամանակին փոխանցումը լոգիստիկ բաժին,
  • Պատրաստում և լոգիստիկ բաժնին է տրամադրում հայերեն մակնշում պահանջող ներմուծված ապրանքների համար հայերեն ստիկերների տեքստերը,
  • Հաշվառում ու վերահսկում է լոգիստիկ բաժնի կազմած ակտերը ներմուծվող ապրանքների պակասորդի ու անորակ, անհամապատասխան ապրանքի առկայության մասին,
  • Հաշվառում է գնումների մասնագետների կողմից տրամադրված ներմուծման փաստաթղթերը և հանձնում իրավաբանական, այնուհետ՝ ֆինանսական բաժին,
  • Գործընկեր կազմակերպություններին պահանջվող պարբերականությամբ 1С ծրագրից արտահանում ու տրամադրում է վաճառքների ու մնացորդների վերաբերյալ տարբեր չափորոշիչներով հաշվետվություններ,
  • Վերահսկում է ԱՆ-ի մերժման հրամանների ու եզրակացությունների պահանջների կատարման հրահանգով գրությունների ստացումը, մերժման հրամանները փոխանցում է գնումների մասնագետներին, պատասխան գրությունները պատրաստում և ուղարկում է ԱՆ,
  • Գրանցում և արխիվացումնում է արտաքին կապերի բաժնի աշխատանքային բոլոր փաստաթղթերը, բնօրինակներն ուղարկում գործընկեր կազմակերպություններին, հաստատում է փոխադարձ հաշվարկները փոստային ու սուրհանդակային ընկերությունների հետ,
  • Կատարում է բաժնի ղեկավարի այլ հանձնարարություններ:
required qualifications
  • Բարձրագույն կրթություն․ դեղագիտական կամ դեղագործական կրթությունը ցանկալի է,
  • Գործնական բանակցություններ վարելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office։
Required candidate level: Junior
apply