Աշխատանքի նկարագրություն
Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցման և վերլուծական հմտություններով և օտար լեզուների իմացությամբ մասնագետի, ով զբաղեցնելու է արտաքին կապերի գործավարի հաստիքը:
Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրում է ապրանքների ձեռքբերման պայմանագրերի կոմերցիոն պայմանները, հետևում կատարման ընթացքին,
- Վերահսկում է պայմանագրերի գործունեության ժամկետները ու տեղեկատվություն տրամադրում գնումների մասնագետներին,
- Պատրաստում է մատակարարների ներկայացուցիչների հետ ներդիրների փոփոխության պայմանագրերը և դրանց հիման վրա վերահսկում է կատարվող վճարումները,
- Հաշվառում է մատակարարների հայտարարած ակցիաները, ավարտից հետո պատրաստում ու տրամադրում հաշվետվություններ,
- Ապահովում է փորձագիտական կենտրոնի ներկայացրած եզրակացության համապատասխան ներդիրների ժամանակին փոխանցումը լոգիստիկ բաժին,
- Պատրաստում և լոգիստիկ բաժնին է տրամադրում հայերեն մակնշում պահանջող ներմուծված ապրանքների համար հայերեն ստիկերների տեքստերը,
- Հաշվառում ու վերահսկում է լոգիստիկ բաժնի կազմած ակտերը ներմուծվող ապրանքների պակասորդի ու անորակ, անհամապատասխան ապրանքի առկայության մասին,
- Հաշվառում է գնումների մասնագետների կողմից տրամադրված ներմուծման փաստաթղթերը և հանձնում իրավաբանական, այնուհետ՝ ֆինանսական բաժին,
- Գործընկեր կազմակերպություններին պահանջվող պարբերականությամբ 1С ծրագրից արտահանում ու տրամադրում է վաճառքների ու մնացորդների վերաբերյալ տարբեր չափորոշիչներով հաշվետվություններ,
- Վերահսկում է ԱՆ-ի մերժման հրամանների ու եզրակացությունների պահանջների կատարման հրահանգով գրությունների ստացումը, մերժման հրամանները փոխանցում է գնումների մասնագետներին, պատասխան գրությունները պատրաստում և ուղարկում է ԱՆ,
- Գրանցում և արխիվացումնում է արտաքին կապերի բաժնի աշխատանքային բոլոր փաստաթղթերը, բնօրինակներն ուղարկում գործընկեր կազմակերպություններին, հաստատում է փոխադարձ հաշվարկները փոստային ու սուրհանդակային ընկերությունների հետ,
- Կատարում է բաժնի ղեկավարի այլ հանձնարարություններ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն․ դեղագիտական կամ դեղագործական կրթությունը ցանկալի է,
- Գործնական բանակցություններ վարելու ունակություն,
- Կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office։