Ալֆա-Ֆարմ ՓԲԸ Verified

283 Page views 0 Followers 6 active jobs 12 job history
save
Follow
industry: Medical/Pharmaceutical Date of Foundation: 1996 Website: alfapharm.am Partner: 2025
location: Շիրակի 1/68

Տրանսպորտային բաժնի ղեկավարի տեղակալ

employment term: Permanent job type: Full time viewed: 44 Deadline: 18 July 2025 location: Yerevan
Job description

Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է տրանսպորտային բաժնի ղեկավարի տեղակալի, ով ապահովելու է ընկերության տրանսպորտային բաժնի աշխատանքների պատշաճ իրականացումը, ընկերության ավտոմեքենաների անխափան շահագործումն ու տեխնիկական վերահսկումը։

Job responsibilities
  • Ապահովում է Ընկերության տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը՝ կազմակերպելով տեխնիկական սպասարկումը և բեռնափոխադրումների պատշաճ իրականացումը,
  • Ապահովում է ավտոպարկի համալրումը անհրաժեշտ պահեստամասերով՝ համագործակցելով ոչ կոմերցիոն գնումների բաժնի հետ, վերահսկում է դիզվառելիքի մատակարարման գործընթացը,
  • Կազմակերպում է տրանսպորտային միջոցների պետականորեն սահմանված ընթացակարգերի կատարումը՝ ներառյալ տեխնիկական զննում, ԱՊՊԱ պայմանագրերի կնքում, կառավարում է ՃՈ-ի կողմից ներկայացված ակտերը,
  • Վթարների դեպքում համակարգում է ապահովագրական փոխհատուցման ամբողջ գործընթացը և ներկայացնում է ընկերության շահերը Ճանապարհային ոստիկանությունում,
  • Հետևում է աշխատակիցների համար նախատեսված ավտոմեքենաների մաքրությանը, վառելիքի մակարդակին և տեխնիկական պատշաճ վիճակին,
  • Կազմակերպում է ընկերության ղեկավար անձնակազմի և հյուրերի փոխադրումը,
  • Համագործակցում է ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով աշխատակիցների տեղափոխումն ըստ աշխատանքային պահանջների,
  • Այցելում է բանկեր, համայնքային և հարկային մարմիններ՝ փաստաթղթային ընթացակարգերի պատշաճ իրականացման նպատակով,
  • Մասնակցում է տրանսպորտային բաժնի աշխատակազմի ընտրության և համալրման գործընթացներին:
required qualifications
  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
  • Վարորդական իրավունքի առկայություն, մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելու փորձ,
  • Կազմակերպչական հմտություններ և հաղորդակցման ունակություններ։
Required candidate level: Senior