Աշխատանքի նկարագրություն
Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է տրանսպորտային բաժնի ղեկավարի տեղակալի, ով ապահովելու է ընկերության տրանսպորտային բաժնի աշխատանքների պատշաճ իրականացումը, ընկերության ավտոմեքենաների անխափան շահագործումն ու տեխնիկական վերահսկումը։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովում է Ընկերության տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը՝ կազմակերպելով տեխնիկական սպասարկումը և բեռնափոխադրումների պատշաճ իրականացումը,
- Ապահովում է ավտոպարկի համալրումը անհրաժեշտ պահեստամասերով՝ համագործակցելով ոչ կոմերցիոն գնումների բաժնի հետ, վերահսկում է դիզվառելիքի մատակարարման գործընթացը,
- Կազմակերպում է տրանսպորտային միջոցների պետականորեն սահմանված ընթացակարգերի կատարումը՝ ներառյալ տեխնիկական զննում, ԱՊՊԱ պայմանագրերի կնքում, կառավարում է ՃՈ-ի կողմից ներկայացված ակտերը,
- Վթարների դեպքում համակարգում է ապահովագրական փոխհատուցման ամբողջ գործընթացը և ներկայացնում է ընկերության շահերը Ճանապարհային ոստիկանությունում,
- Հետևում է աշխատակիցների համար նախատեսված ավտոմեքենաների մաքրությանը, վառելիքի մակարդակին և տեխնիկական պատշաճ վիճակին,
- Կազմակերպում է ընկերության ղեկավար անձնակազմի և հյուրերի փոխադրումը,
- Համագործակցում է ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով աշխատակիցների տեղափոխումն ըստ աշխատանքային պահանջների,
- Այցելում է բանկեր, համայնքային և հարկային մարմիններ՝ փաստաթղթային ընթացակարգերի պատշաճ իրականացման նպատակով,
- Մասնակցում է տրանսպորտային բաժնի աշխատակազմի ընտրության և համալրման գործընթացներին:
Անհրաժեշտ հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
- Վարորդական իրավունքի առկայություն, մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելու փորձ,
- Կազմակերպչական հմտություններ և հաղորդակցման ունակություններ։