«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ Ստուգված է

1.59K Էջի դիտումներ 1 Հետևորդ 6 ակտիվ աշխատատեղեր 18 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Արդյունաբերություն/Արտա... Հիմնադրման տարեթիվ: 1995 Գործընկեր: 2025
Գտնվելու վայրը: Արզնի

Փորձնակության հնարավորություն Բեկոն Պրոդուկտում “Ձեր գիտելիքը՝ համեմված մեր փորձով”

Աշխատանքի պայմաններ: Պայմանագրային Աշխատանքի տեսակը: Ժամկետային պայմանագիր դիտվել է: 107 Վերջնաժամկետ: 09 հուլիսի 2025 Գտնվելու վայրը: Արզնի
Աշխատանքի նկարագրություն

Վերջին կուրսի ուսանո՞ղ ես, մագիստրանտ թե՞ պարզապես նոր ես ավարտել և փնտրում ես քո առաջին մասնագիտական մարտահրավերը։ Բեկոն Պրոդուկտ ընկերությունը հայտարարում է փորձնակության ծրագիր՝ մի շարք առանցքային բաժիններում։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տեսնելու իրական բիզնեսը ներսից, ձեռք բերելու գործնական փորձառություն և սկսել կարիերադ Հայաստանում սնունդ արտադրող ամենամեծ կազմակերպություններից մեկում։

Աշխատանքային պարտականություններ

📦 Ո՞ր բաժիններում կարող ես անցնել փորձնակություն

🧪 Product Management / Պրոդուկտ մենեջմենթ

Դարձիր այն մարդը, ով կապում է շուկայի պահանջը՝ արտադրության հնարավորությունների հետ։ Սովորիր, թե ինչպես է գաղափարը վերածվում ապրանքի՝ համագործակցելով տեխնոլոգների, մարքեթինգի և մատակարարման թիմերի հետ։

💼 Logistics / Ներգնա լոգիստիկա

Ճանաչիր մատակարարման շղթան՝ սկսած երթուղիներ կառուցելուց մինչև ապրանքի հայտնվելը սառնարանում։ Սովորիր համակարգերի միջոցով ղեկավարել առաքումներ, երթուղիներ և ամեն րոպեն արդյունավետ օգտագործել։

🛒 Procurement / Գնումներ

Իմացիր՝ ինչպես են ընտրվում նյութերը, բանակցվում գները և ստեղծվում արժեքը խելացի գնումների միջոցով։ Զարգացրու բանակցային հմտություններդ և ռազմավարական մտածողությունդ։

📊 Finance / Ֆինանսներ

Սովորիր հասկանալ բյուջեն, ծախսերը, ապրանքի ինքնարժեքը, կանխատեսումները և ռիսկերն՝ այնպես, ինչպես անում են արտադրական իրականության մեջ։ Դու կտեսնես՝ ինչպես են թվերը ձևավորում իրական որոշումներ։

🛍 Sales / Վաճառք

Դարձիր այն մարդը, ով ընկերությունը ներկայացնում է վաճառողին և իրական գնորդին։ Սովորիր ինչպես են կառուցվում հաճախորդների հետ հարաբերություններն ու ինչպես է KPI-ն վերածվում իրական վաճառքի։

📣 Marketing / Մարքեթինգ և թրեյդ մարքեթինգ

Կապ ստեղծիր ապրանքի և սպառողի միջև։ Սովորիր պատմել ապրանքի պատմությունը, ղեկավարել արշավներ և վերլուծել շուկան՝ օգտագործելով ինչպես թվային, այնպես էլ ստեղծագործական գործիքներ։

👥 Human Resources / Մարդկային Ռեսուրսների կառավարում

Սովորիր՝ ինչպես են ձևավորվում թիմերը, ինչպես են անցկացվում հարցազրույցները և ինչպես է կորպորատիվ մշակույթը ազդում աշխատանքի որակի վրա։ Մարդկային ռեսուրսները «մարդկային» դարձնելու ժամանակն է։

Անհրաժեշտ հմտություններ

Ի՞նչ կստանաս

  • Իրական աշխատանքային փորձ՝ ոլորտի պրոֆեսիոնալների կողքին, որը կարող ես նաև վստահորեն նշել քո CV-ի մեջ
  • Գործնական հմտություններ, որոնք հրաշալիորեն համադրվում են տեսության հետ
  • Սերտիֆիկատ և հետադարձ կապ ոլորտի մասնագետներից
  • Աշխատանքի հնարավորություններ լավագույն մասնակիցների համար

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ուսանող
Լրացուցիչ տեղեկություն

Ո՞վ կարող է դիմել

  • Բակալավրի վերջին կուրսի ուսանողներ
  • Մագիստրատուրայի ուսանողներ
  • Վերջին երկու տարվա ընթացքում ավարտած և փորձնակություն փնտրող երիտասարդ մասնագետներ
Դիմել ընկերության էջում