Աշխատանքի նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն փնտրում է կրեատիվ և նախաձեռնող կոնտենտ ստեղծող մասնագետ, ով կաջակցի բրենդի թվային առաջխաղացմանն ու վիզուալ հաղորդակցությանը՝ ստեղծելով բարձրորակ բովանդակություն կայքի, սոցիալական հարթակների և մարքեթփլեյսերի համար։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել կոնտենտ ռազմավարություն, ներկայացնել և իրականացնել կայքի և սոցիալական էջերի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ,
- Ուսումնասիրել ոլորտին վերաբերող թեմաները` նոր ռազմավարական գաղափարներ ու բովանդակություն ստեղծելու նպատակով,
- Բացահայտել հաճախորդների կարիքները՝ վերլուծությունների հիման վրա, համակարգել կոնտենտը թիմի հետ և ստեղծել, հրապարակել համապատասխան նյութեր,
- Ստեղծել վիդեո կոնտենտ բոլոր առաջնային բրենդների և ուղղությունների համար
- Դեղատնային ցանցի և օնլայն դեղատան համար նկարահանել, մոնտաժել և տարածել ռիլեր (Reel maker),
- Կատարել փոփոխություններ կայքի կոնտենտում՝ բարելավելու SEO դիրքերը թիրախավորող բառերով,
- Մարքեթփլեյսերի համար ( Wildberries, Ozon, այլ) ստեղծել տարբերվող, կրեատիվ, հետաքրքիր և ներգրավող կոնտենտ վիզուալ և վիդեո տարբերակներով՝ առաջխաղացման և օրգանական աճ ապահովելու նպատակով:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն․ նախընտրելի է մարքեթինգի ոլորտում,
- Կոնտենտի ստեղծման փորձ (սոցիալական հարթակների և մարքեթփլեյսերի համար),
- Վիդեո կոնտենտ նկարահանելու և մոնտաժելու ունակություններ,
- Սոցիալական էջերի վարման փորձառություն, սոցիալական մեդիայի գործիքների իմացություն,
- Առցանց էջերի/հարթակների վարման փորձ (նոր սոցիալական էջերի հետ աշխատանքի իմացություն և առաջխաղացման փորձ, օրինակ՝ Tiktok, Pinterest,Telegram և այլն),
- Հայոց լեզվի գերազանց, ռուսերեն ու անգլերեն լեզուների գրավոր և բանավոր լավ իմացություն, ճկուն խոսք,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություն: