Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է ֆինանսական բաժնի աշխատակից, ով կիրականացնի կազմակերպության գործառնությունների հաշվառում, ձևակերպում ինչպես նաև տարատեսակ հաշվետվությունների կազմում, վերլուծություն։
Աշխատանքային պարտականություններ
- ՀԾ վաճառքների ծրագրում տարատեսակ հաշվետվությունների կազմում,
- Տնտեսական և ֆինանսական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում,
- Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և առաջարկությունների տրամադրում,
- Համագործակցություն այլ բաժինների հետ՝ ֆինանսական տվյալների ստուգման և վերլուծության համար,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում ըստ ընկերության պահանջների,
- Աջակցություն անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարմանը։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
- Excel-ի և ֆինանսական վերլուծության գործիքների լավ տիրապետում,
- Տվյալների վերլուծության և ֆինանսական հաշվետվությունների կազմման հմտություններ,
- Ուշադրություն մանրուքներին և վերլուծական մտածողություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Լավ հաղորդակցման հմտություններ։