Homplex Hyper Mall Ստուգված է

186 Էջի դիտումներ 0 Հետևորդ 10 ակտիվ աշխատատեղեր 0 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Ներկրում/Արտահանում/Առև... Գործընկեր: 2025

Ավելի շատ աշխատատեղեր Homplex Hyper Mall-ից

Homplex Hyper Mall

Գանձապահ

16.06.25

Երևան

Գանձապահ շինանյութի բաժնում

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 45 Վերջնաժամկետ: 16 հունիսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

Homplex Hyper Mall-ը Երեւանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է, որը առաջարկում է խանութների և ժամանցի լայն տեսականի: Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: Մեր աճը շարունակելու և շուկայում մեր ներկայությունը ամրապնդելու նպատակով մենք փնտրում ենք դինամիկ և փորձառու մասնագետների, ովքեր կմիանա մեր թիմին:

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել դրամարկղային բոլոր գործառնությունները,
  • Իրականացնել հաճախորդների պատշաճ որակի ու բարեհամբույր սպասարկում(համաձայն կազմակերպության կանոնակարգերի),
  • Ապրանքները նախապատրաստել վաճառքի` ստուգել ապրանքների անվանումները, քանակը, տեսակը, որակը, գնապիտակների առկայությունը,
  • Տիրապետել վաճառասրահում ներկայացված ապրանքների տեսականուն և գներին,
  • Ստուգել դրամարկղի սեղանին դրված ապրանքի գնապիտակի պարտադիր առկայությունը, ինչպես նաև գնապիտակի և ապրանքի կոդերի համապատասխանությունը,
  • Ապրանքը մուտքագրել ծրագիր, վճարվելիք գումարի մասին տեղեկացնել գնորդին, ստանալ գումարը, դնել դրամարկղի մեջ, ՀԴՄ-ի միջոցով տպել գումարը և ապրանքի հետ միասին գնորդին տրամադրել դրամարկղային կտրոնները,
  • Իրականացնել վերադարձի և փոխանակման գործընթացները՝ անմիջական ղեկավարի միջամտությամբ,
  • Հաճախորդներին տրամադրել կուտակային քարտեր,
  • Հաճախորդներից ստանալ հետադարձ կապ, լսել հաճախորդների ցանկությունները, հավաքագրել դրանք և ներկայացնել անմիջական ղեկավարին,
  • Հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտին դրամարկղը հանձնել Սրահի մենեջերին։
  • Ներկայացնել գործող զեղչերի և ակցիաների մասին։
Անհրաժեշտ հմտություններ
  • Աշխատանքային փորձը գանձապահի հաստիքում պարտադիր է,
  • Վաճառքի հմտություններ (ցանկալի է թեկնածուն մասնակցած լինի վաճառքի դասընթացների),
  • Բարձրագույն կրթություն նաև միջին մասնագիտական կրթություն,
  • Մաթեմատիկական գիտելիքներ,
  • Գումարի հետ աշխատելու կարողութուն,
  • Արագաշարժ, պատասխանատու,
  • Կոկիկ արտաքին տեսք,
  • Գրագետ հայերեն խոսք,
  • Լեզուների իմացությունը պատադիր է՝ ռուսերեն, անգլերեն,
  • Թիմում աշխատելու հմտություններ։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքային օրեր՝ հերթափոխային, վեցօրյա։

Աշխատավարձ՝ բարձր մրցակցային։

դիմել