Աշխատանքի նկարագրություն
"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի մասնագետի, ով
կմիանա կորպորատիվ վաճառքի թիմին եւ կզբաղվի կորպորատիվ հաճախորդների
սպասարկմամբ եւ նոր հաճախորդների ներգրավմամբ:
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների ակտիվ որոնում եւ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացում, հաճախորդների բազայի վարում, հաճախորդների բազայի ABC-XYZ վերլուծություն, ներուժի գնահատում եւ վաճառքի ու հաճախորդների լոյալության աճի վերաբերյալ առաջարկներ,
- Շուկայի վերլուծություն, մրցակցային դաշտի մոնիթորինգ,
- Ընկերության ապրանքների եւ ծառայությունների վերաբերյալ ցուցադրությունների կազմակերպում,
- Կոմերցիոն առաջարկների մշակում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում,
- Հաճախորդների պարտքերի մարման գրաֆիկի վերահսկում,
- Ընկերության ապրանքների եւ ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն հաճախորդներին,
- Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում` հետադարձ կապ ապահովելու նպատակով,
- Մասնակցություն գործուղումներին, ցուցահանդեսներին, միջոցառումներին`ընկերության ապրանքների եւ ծառայությունների առաջխաղացման նպատակով,
- Մասնակցություն վաճառքի պլանի մշակման գործընթացին եւ վաճառքի աճի ռազմավարության իրագործմանը,
- Պատվերների ծավալների պլանավորում, մասնակցություն գնումների պլանավորումներին,
- Մասնակցություն մասնավոր եւ պետական կառույցների տենդերներին, հաճախորդների գնումների տարեկան ծավալների պլանավորում եւ վերահսկում,
- Վաճառքի անհատական պլանի կատարում,
- Շաբաթական, ամսական կատարված աշխատանքների (KPI) արդյունքների հաշվետվությամ ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
Աշխատանքային փորձ վաճառքի կամ համանման ոլորտում
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ համանման ոլորտում
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ, ներկայանալու եւ ներկայացնելու ունակություն
- Վարորդական իրավունքի առկայություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Եթե հետաքրքրված եք ներկայացված աշխատանքով եւ համապատասխանում եք նշված
պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV [...][...]zigzag[...] էլեկտրոնային հասցեին։