Աշխատանքի նկարագրություն
«Դերժավա-Ս» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Վաճառքի Տնօրենի (սննդամթերքի բաժնում)՝ կազմակերպելու և ղեկավարելու՝
- Միջազգային ճանաչում ունեցող բրենդային ապրանքի վաճառքը` սահմանելով վերջինիս իրականացման սկզբունքները
- Բաժնի ֆինանսական շարժի ողջ գործընթացը։
Աշխատանքային պարտականություններ
- Թիմի ճիշտ և արդյունավետ ղեկավարում
- Առողջ աշխատանքային մթնոլորտի ստեղծում
- Ռեսուրսների ճիշտ բաշխում և կառավարում
- Աշխատակիցների անհատական զարգացմանն ուղղված աշխատանքների ստեղծում և իրականացում
- Երկարաժամկետ պլանների մշակման ռազմավարության սահմանում
- Շուկայի շարունակական վերլուծություն և զարգացման պլանների սահմանում և/կամ վերանայում
- Բիզնես պլանի մշակում, ներդնում և դրա իրականացման գործիքակազմի և ուղղությունների սահմանում
- Բիզնես պլանի արդյունքներ հետևողական և շարունակական վերլուծություն (վաճառքի աճ, շահույթ և այլն)
- Վաճառքի աճին նպաստող ռազմավարության մշակում
- Ֆինանսական վերահսկողություն
- Ապրանքի շարժի մոնիթորինգ և շարունակական վերլուծություն
- Նոր և գործող հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծում և պահպանում բարձր մակարդակի վրա (հաճախորդների հետ համատեղ արժեքների ստեղծում)
- Բաժնի և մարքեթինգային գույքի պլանավորում և դրա շարժի վերահսկում
- Բրենդի կողմից սահմանված՝ շուկայի զարգացման ծրագրերի ռազմավարության իրականացում
- Ընկերության գոհունակության ցուցանիշի բարձրացում շուկայում
- Ընկերության ընթացակարգերի պահպանման վերահսկում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի, ռուսերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն
- Վաճառքի և ղեկավարման ոլորտում 3-5 տարվա աշխատանքային փորձ
- Միջազգային որևէ բրենդի հետ աշխատանքային փորձ
- MS office-ի գերազանց տիրապետում
- Հաջողությունների պատմություն (պորտֆոլիո)
- Մաթեմատիկական հաշվարկային գիտելիքներ
- Վարորդական իրավունք (սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է)
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Սահմանված բոլոր պայմաններին համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրական տվյալները [...][...]derjavas[...] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վաճառքի տնօրեն»։