Աշխատանքի նկարագրություն
«ԻՆԳՈ» -ն փնտրում է փորձառու Իրավաբանի իր զարգացող թիմին միանալու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության շահերի ներկայացում և պաշտպանում ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում։
- Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում և ներկայացում։
- Դատական նիստերի մասնակցություն, դատարանում քննվող գործերի ընթացիկ սպասարկում։
- Ընկերության շահերի ներկայացում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։
- Բողոք-պահանջներին օրենքով սահմանված ժամկետում պատասխանների պատրաստում։
- Պարբերական հաշվետվությունների կազմում գործերի և դրանց ընթացքի վերաբերյալ։
- Մասնակցություն Ընկերության իրավական բնույթի փաստաթղթերի մշակմանը։
- Խորհրդատվություն Ընկերության աշխատակազմին իրավական հարցերի գծով։
- Ընկերության և այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև կնքվող իրավաբանական բնույթի գործարքների և փաստաթղթերի կազմում և լրամշակում։
- Իրավական եզրակացությունների ներկայացում` Ընկերության կնքած պայմանագրերի մասին։
- Հաղորդումների ներկայացում ՀՀ իրավական մարմիններ։
- Պետական մարմիններին ուղղված հարցումների կազմում։
- Նկարագրված գործառույթների իրականացմանն ապահովվման ուղղված ցանկացած այլ գործողության իրականացում և այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված իր ղեկավարության կողմից։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն։
- Առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի գերազանց իմացություն։։
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություններ:
- Դինամիկ բիզնես միջավայրում գործելու ճկունություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել [...][...]ingoarmenia[...] հասցեին` նշելով թափուր հաստիքի անվանումը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։