Autofan AC LLC Ստուգված է

55 Էջի դիտումներ 0 Հետևորդ 1 ակտիվ աշխատատեղ 0 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Ներկրում/Արտահանում/Առև... Գործընկեր: 2025

Լոգիստ

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 163 Վերջնաժամկետ: 14 հունիսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

<<Ավտոֆան Էյ Սի>> ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է,որը փնտրում է պարտաճանաչ և կազմակերպված մասնագետի, ով պատասխանատու կլինի Ընկերությանը պատկանող ապրանքների առաքման գործընթացի արդյունավետ կազմակերպման, վարորդների և պահեստների աշխատանքների կոորդինացման համար: Եթե ձգտում եք մասնագիտական աճի և պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
  • Մասնագիտական աճ,
  • Ընկերասեր և դինամիկ թիմ,
  • Մրցակցային աշխատավարձ։
Աշխատանքային պարտականություններ
  • Ընկերության ապրանքների առաքման երթուղիների կազմում,
  • Բարձման գործընթացի կազմակերպում և վերահսկում ըստ համապատասխան մեքենաների,
  • Առաքման թիմի աշխատանքի կոորդինացում և վերահսկում,
  • Ներմուծվող ապրանքներով մեքենաների ընդունում,
  • Պահեստի հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպում կոորդինացում,
  • Պահեստի մուտքերի և ելքերի պատշաճ կազմակերպում,
  • Ավտոպարկի հաշվետվությունների կազմում,
  • Պաշտոնից բխող այլ հանձնարարությունների իրականացում՝ ղեկավարի հրահանգով։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ճկունություն և խնդիրների արդյունավետ լուծման կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ-ուրբ՝ 09։30-18։30, շբթ՝ 09։30-13։00

Դիմելու համար ինքնակենսագրակաները ուղարկել [...][...]autofan[...] էլ․հասցեին

դիմել