Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի տեսակ․ Լրիվ դրույք
Բաժին․ Վաճառք և բիզնես զարգացում
Մեր մասին
ABC media-ն լրատվական-վերլուծական հարթակ է, որը լուսաբանում է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և վերլուծում դրանք։
Մենք մեր հեռուստադիտողին առաջարկում ենք լրատվական հաղորդումներ՝ ուղիղ եթերում, հեղինակային ավելի քան 10 հաղորդաշար, հատուկ ռեպորտաժներ, վերլուծություններ, հարցազրույցներ։
Մենք փնտրում ենք դինամիկ և արդյունքին ուղղված վաճառքի մենեջերի, որը կղեկավարի և կընդլայնի մեր մեդիա պրոդուկտների վաճառքի գործառնությունները, պատասխանատու կլինի մեդիա պրոդուկտների գովազդային և հովանավորչական փաթեթների վաճառքի, հաճախորդների հետ ամուր հարաբերությունների ստեղծման և բիզնեսի աճի ապահովման համար
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություն՝ կազմակերպության մեդիա պրոդուկտների եկամուտների աճը խթանելու համար
- Ստեղծել և պահպանել ամուր հարաբերություններ հիմնական հաճախորդների հետ
- Կնքել պայմանագրեր և գործարքներ հաճախորդների հետ
- Վերահսկել շուկայի միտումները՝ մրցունակ վաճառքի առաջարկներ մշակելու համար
- Ապահովել հաճախորդների գոհունակությունը և երկարաժամկետ համագործակցությունը
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի աստիճան բիզնեսի, մարքեթինգի, մեդիայի կամ հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ մեդիա վաճառքի, գովազդային վաճառքի կամ նմանատիպ հաստիքներում
- Բանակցային և հաղորդակցման հմտություններ
- Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու և պահպանելու հմտություններ
- Microsoft Office փաթեթի լավ իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային պայմանները
Ճկուն աշխատանքային գրաֆիկ
Ֆիքսված աշխատավարձ + տոկոսներ վաճառքից
Ինչպես դիմել
Ուղարկեք ձեր CV և ուղեկցող նամակը [...][...]abcmedia[...] հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Վաճառքի մենեջեր»: