Ալֆա-Ֆարմ ՓԲԸ Ստուգված է

8 Էջի դիտումներ 0 Հետևորդ 5 ակտիվ աշխատատեղեր 0 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Առողջապահություն/Դեղագո... Հիմնադրման տարեթիվ: 1996 Կայք: alfapharm.am Գործընկեր: 2025
Գտնվելու վայրը: Շիրակի 1/68

Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 13 Վերջնաժամկետ: 11 մայիսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետի, ով ուսումնասիրելու է իրացման շուկան, վերլուծելու և գնահատելու է առկա իրավիճակը և ներկայացնելու է առաջարկներ՝ վաճառքի խթանման նպատակով:

Աշխատանքային պարտականություններ

 

  • Այցելել դեղատներ և հանդիպել գործընկերների հետ շուկայի իրավիճակի մասին տեղեկությունների հավաքագրման նպատակով,
  • Ուսումնասիրել իրացման շուկան, իրականացնել ապրանքների գների, զեղչերի և մրցակիցների ակցիաների մոնիտորինգ,  
  • Ամրապնդել հարաբերություններն առկա հաճախորդների հետ և գտնել նոր բիզնես հնարավորություններ,
  • Մշակել և ներկայացնել գնային քաղաքականության օպտիմալացման և գործընկերների հետ համագործակցության պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներ,
  • Կատարել վերլուծություններ՝ պոտենցիալ հնարավորություններն ու միտումները բացահայտելու նպատակով,
  • Պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ ոււսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն,
  • Ցանկալի է ունենալ աշխատանքային փորձ դեղագործության կամ վաճառքի ոլորտում,
  • MS office փաթեթի իմացություն,
  • Վերլուծություններ իրականացնելու ունակություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն,
  • Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություն,
  • Գործուղումների պատրաստակամություն,
  • Վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները sirarpy.soghomonyan[...]alfapharm[...] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով « Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ»:
 

դիմել