Աշխատանքի նկարագրություն
2020 թվականին, երբ GOTCHA-ն բացեց իր առաջին կոնցեպտուալ բոբա-բարը, այն նոր շունչ տվեց ըմպելիքների մշակույթին Հայաստանում։ Եվ GOTCHA-ն շատ ավելին է, քան պարզապես ըմպելիքները։ Այն արդեն ապրելակերպ է, որը միավորում է բարձր որակը, դրական միջավայրը և ինքնարտահայտման հնարավորությունը գնահատող մարդկանց։
Այսօր GOTCHA-ն ունի արդեն 9 սրահ Երևանի տարբեր հատվածներում և շարունակաբար ընդլայնվում է՝ առաջ նայելով նաև միջազգային շուկաների ուղղությամբ։ Այսօր մենք փնտրում ենք նախաձեռնող, էներգիայով ու նոր գաղափարներով լեցուն մարդկանց, ովքեր պատրաստ են ստեղծել, զարգանալ և աճել մեզ հետ միասին։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և վարել ընդունման գործընթացը՝ հրապարակումից մինչև վերջնական առաջարկ։
-
Կառուցել ու ղեկավարել պրոֆեսիոնալ օնբորդինգ՝ ուղեցույցներով, ստուգաթերթիկներով ու ներգրավվածությամբ։
-
Հետևել փորձաշրջան անցնողների առաջընթացին, ապահովել պարբերական հետադարձ կապ։
-
Ձևավորել ներքին ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ ըստ կարիքների։
-
Իրականացնել աշխատակիցների խնդիրների հավաքագրում, վերլուծություն և լուծումների առաջարկ։
-
Աջակցել ներքին հաղորդակցությանը և բրենդային արշավներին՝ GOTCHA-ի որպես գործատուի պատկերը կառուցելու համար։
-
Մասնակցել արդյունքահենության և կատարողականի գնահատման գործընթացներին։
-
Կազմակերպել թիմային միջոցառումները և տոնակատարությունները
-
Կազմակերպել աշխատակիցների պատշաճ գրանցումը,
Անհրաժեշտ հմտություններ
-
Առնվազն 3 տարվա HR փորձ՝ նախընտրելիորեն HORECA կամ երիտասարդական միջավայրում։
-
Խորը մարդակենտրոն մոտեցում, համբերատարություն ու նախաձեռնողականություն։
-
Թիմային աշխատանքում և տարբեր ստորաբաժանումների հետ շփման ունակություն։
-
Ճկունություն, կազմակերպվածություն ու բազում խնդիրներ միաժամանակ վարելու ունակություն։
-
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի։
-
Մարդկանց առաջնորդելու ունակություն։
-
Գերազանց հաղորդակցման հմտություններ։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
🌟 Մենք առաջարկում ենք՝
-
Մրցակցային աշխատավարձ և դինամիկ աշխատանքային միջավայր։
-
Ինքնադրսևորման, նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություն։
-
Աջակցող ղեկավարություն և պրոֆեսիոնալ աճի հարթակ։
-
Թրենդային, պոզիտիվ ու շարժման մեջ գտնվող միջավայր։
Ձեր ուժեղ կողմերը կգնահատվեն, ձեր հաջողությունները՝ տեսանելի կլինեն։
📩 Ինչպես դիմել
Ուղարկիր քո CV-ն լուսանկարով՝ [...][...]gotcha[...] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «HR Generalist»: