Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու սուպերվայզերների, ովքեր վաճառասրահի մենեջերի հետ միասին կհամակարգեն "Զիգզագ" վաճառասրահների սպասարկման գործընթացը:
Աշխատանքային պարտականություններ
- Վերահսկել վաճառասրահում աշխատակիցների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածության աստիճանը, արտաքին տեսքը
- Վերահսկել վաճառքների ցուցանիշները, ապահովել վաճառքի սահմանված թիրախների իրականացում
- Վերահսկել ակցիաների կազմակերպման գործընթացը վաճառասրահում, ապահովել սահմանված ստանդարտների իրականացումը
- Վերահսկել վաճառասրահի մաքրությունը, ցուցադրվող ապրանքների ճիշտ դասավորվածությունը
Անհրաժեշտ հմտություններ
- Աշխատանքային փորձը համանման ոլորտում պարտադիր է
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Թիմ ստեղծելու, թիմում և թիմով աշխատելու ունակություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV [...][...]zigzag[...] էլեկտրոնային հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը։