Աշխատանքի նկարագրություն
«Յունիմայն» ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացված և փորձառու վաճառքի մենեջերի՝ մեր դինամիկ թիմին միանալու համար: Վաճառքի մենեջերը պատասխանատու կլինի նոր հնարավորությունների բացահայտման, վաճառքի ռազմավարությունների մշակման և իրականացման համար: Եթե դուք ունեք հմտություններ վաճառքի ոլորտում, առաջնորդելու փորձ և պատրաստ եք ընդունելու նոր մարտահրավերներ, ապա մենք ցանկանում ենք ձեզ տեսնել մեր թիմում:
Աշխատանքային պարտականություններ
- Բացահայտել պոտենցիալ գնորդներին և մշակել ռազմավարական մոտեցում՝ նրանց արդյունավետ ներգրավելու համար,
- Ստեղծել և պահպանել ամուր հարաբերություններ գործընկեր կազմակերպությունների հիմնական շահագրգիռ կողմերի հետ,
- Գործընկերության համաձայնագրերի և պայմանագրերի շուրջ բանակցություններ վարել՝ ապահովելով, որ պայմանները համապատասխանում են կազմակերպության նպատակներին և իրավական պահանջներին,
- Համագործակցել բազմաֆունկցիոնալ թիմերի հետ (օրինակ՝ մարքեթինգը, վաճառքը և արտադրանքի զարգացումը)՝ գործընկերային նախաձեռնություններ իրականացնելու համար,
- Վերահսկել և գնահատել գործընկերության կատարողականը և կանոնավոր հաշվետվություններ տրամադրել ղեկավարությանը,
- Տեղեկացված մնալ ոլորտի միտումների, շուկայական գործունեության և մրցակիցների մասին՝ բացահայտելու նոր գործընկերությունների հնարավորությունները,
- Ներկայացրենել կազմակերպությունը միջազգային կոնֆերանսների, միջոցառումների և հանդիպումների ժամանակ՝ մեր ապրանքանիշը խթանելու և հարաբերություններ հաստատելու համար:
Անհրաժեշտ հմտություններ
- Բիզնեսի կառավարման, լեզվագիտության, միջազգային հարաբերությունների կամ հարակից բնագավառներում բակալավրի կրթությունը ցանկալի է,
- Ուժեղ բանակցային և հաղորդակցման հմտություններ՝ բոլոր մակարդակներում ազդելու և հարաբերություններ կառուցելու ունակությամբ,
- Միջազգային շուկաներին համապատասխան լեզուների իմացությունը առավելություն է,
- Ռազմավարական մտածողություն՝ արդյունքների վրա հիմնված մտածելակերպով,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Աշխատանքային փորձը նշված ոլորտում և անգլերենի իմացությունը ցանկալի է։