ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ ՍՊԸ Ստուգված է

420 Էջի դիտումներ 0 Հետևորդ 2 ակտիվ աշխատատեղեր 5 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Ներկրում/Արտահանում/Առև... Հիմնադրման տարեթիվ: 2006 Կայք: arge.am Գործընկեր: 2024
Ընկերության տեսակը: ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ Գտնվելու վայրը: Sharur 47/1

Վարորդ-առաքիչ

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 5 Վերջնաժամկետ: 23 հուլիսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, փորձառու վարորդ-առաքիչների:

Աշխատանքային պարտականություններ
  • Պահեստից բեռնել ապրանքները առաքման մեքենա` ստուգելով դրանց համապատասխանությունը հաշիվ-ապրանքագրերին,
  • Կատարել օրվա առաքումը` ըստ սահմանված երթուղու և ժամանակացույցի,
  • Հաշիվ ապրանքագրերի և/կամ այլ փաստաթղթի հիման վրա հաճախորդին տրամադրել համապատասխան քանակությամբ և տեսակի ապրանքներ,
  • Յուրաքանչյուր վաճառակետում բեռնաթափել համապատասխան քանակի և տեսակի ապրանքը առաքման մեքենայից հաճախորդի պահեստային կամ այլ համապատասխան տարածք,
  • Ստուգել ստորագրության և կնիքի պարտադիր առկայությունը փաստաթղթերի վրա,
  • Ապահով տեղափոխել ապրանքները և գույքը,
  • Կրել պատասխանատվություն իրեն կցված մեքենայի համար։
Անհրաժեշտ հմտություններ
  • Վարորդական վկայական BC կարգ,
  • Մեծ մեքենաներ վարելու փորձ (Ford Transit, Mitsubishi Fuso)։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Աշխատանքային ժամերն են՝ երկ․-ուրբ․՝ 09։00-18։00

Արտոնությունների փաթեթ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Նվերներ տոների կապակցությամբ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։