Ալֆա-Ֆարմ ՓԲԸ Ստուգված է

294 Էջի դիտումներ 0 Հետևորդ 7 ակտիվ աշխատատեղեր 13 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Առողջապահություն/Դեղագո... Հիմնադրման տարեթիվ: 1996 Կայք: alfapharm.am Գործընկեր: 2025
Գտնվելու վայրը: Շիրակի 1/68

Ավելի շատ աշխատատեղեր Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ից

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ

Marketing specialist

24.07.25

Երևան

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ

Content creator

10.07.25

Երևան

Նմանատիպ աշխատանքներ

Դերժավա-Ս

Marketing Specialist

05.07.25

Երևան

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

ՍՄՄ մասնագետ

03.07.25

Արզնի

ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ ՍՊԸ

Մերչնդայզեր

29.06.25

Երևան

Մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետ

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 2 Վերջնաժամկետ: 24 հուլիսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետի, ով համակարգելու է մարքեթինգային գործընկերների հետ հարաբերությունները, պայմանագրերի կնքումն ու վերահսկողությունը, ինչպես նաև մշակելու է հաշվետվություններ ու վերլուծելու է մարքեթինգային նախաձեռնությունների արդյունավետությունը։

Աշխատանքը գրասենյակից է: Հասցեն՝ Շիրակի 1/68:

Աշխատանքային պարտականություններ

Պարտականություններ

  • Կատարել վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություն կիրառված գործիքների արդյունավետության վերաբերյալ
  • Կատարել մարքեթինգային նախաձեռնությունների ցուցանիշների և բիզնես-քեյսերի վերլուծություն (pre and post analysis),
  • Պատրաստել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ և պրեզենտացիաներ,
  • Համակարգել և վերահսկել մարքեթինգային պայմանագրերի պայմանների ժամանակին կատարումը, կնքել նոր մարքեթինգային պայմանագրեր
  • Կատարել անհրաժեշտ հաշվարկներ և կազմել հաշվետվություններ մարքեթինգային պայմանագրերի վերաբերյալ,
  • Պահպանել կապ բոլոր գործող գործընկերների հետ՝ մարքեթինգային պայմանագրերի բոլոր պայմանների ապահովման և կատարման նպատակով
  • Ակտիվորեն մասնակցել մարքեթինգային պլանի և քաղաքականության մշակման աշխատանքներին,
  • Մասնակցել մարքեթինգային հետազոտությունների իրականացման աշխատանքներին,
  • Իրականացնել մարքեթինգային KPI-երի պլանավորում, վերլուծություն և վերահսկողություն:
Անհրաժեշտ հմտություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
  • Մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • MS Excel և PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
  • Քանակական և որակական վերլուծությունների մեթոդների տիրապետում,
  • Պարբերական աշխատանքների ավտոմատացման ունակություն,
  • Մեծածավալ տվյալների հետ արդյունավետ աշխատանքի կարողություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատանքի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ